Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միջին մասնագիտական կրթությանն առնչվող օրինագիծը

Այսուհետ աշակերտներին կտրվի հնարավորություն միջին մասնագիտական հաստատություններում սովորել նաև վճարովի հիմունքներով

img

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է ՀՀ ԱԺ  պատգամավորներ  Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ գործող օրենքով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում, սակայն, ըստ էության, ընդունելությունը սահմանափակված է՝ պետական միջոցների սղության ու սահմանափակ տեղերի պատճառով:

Այսուհետ աշակերտներին կտրվի հնարավորություն միջին մասնագիտական քոլեջներում սովորել նաև վճարովի հիմունքներով:
Փաթեթով նաև հնարավորություն է ընձեռվում միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:

Օրինակ Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:
Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 113 կողմ ձայն:

Թեգեր: ՀՀ ԱԺ, Միջին Մասնագիտական Կրթություն