Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Արման Թաթոյանին

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները

img

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մտքեր փոխանակել Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Թեգեր: Արմեն Սարգսյան, Արման Թաթոյան