Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին

Նախատեսվում է Փաշինյան-Մերկել հանդիպումը

img

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյան, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան, ՀՀ Աժ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և այլք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեռլինում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Նիկոլ Փաշինյանը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կհանդիպի ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, ՀՀ Կառավարական Պատվիրակություն, Գերմանիա