Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

TAROM ավիաընկերության հեռացումը հայկական շուկայից կապված է ընկերության ֆինանսական դժվարությունների հետ․ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի ավիաանվտանգության միջազգային աուդիտի վերջնական արդյունքների հրապարակումը կլինի այս տարվա մայիսին

img

Ռումինական TAROM ավիաընկերության հեռացումը հայկական շուկայից կապված է ընկերության ֆինանսական դժվարությունների, այլ ոչ թե հայկական ավիաշուկայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ մեկնաբանելով ռումինական ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Ռևազյանն ընդգծեց, որ ռումինական ընկերությունը վերջին շրջանում որոշակի դժվարություններ է ունենում։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը փոխել է 6 տնօրեն։  Ավելին, նրա տվյալներով, ընկերությունը մտադիր է դուրս գալ նաև վրացական ավիաշուկայից: 
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը խոստովանել է, որ նոր ընկերությունների մուտքը շուկա և մրցակցության ուժեղացումը դեր են խաղացել, բայց խնդիրը միայն դա չէ։  

«Մրցակցությունը ուժեղացել է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Ռումինիայում։ Լինելով ազգային փոխադրող, TAROM -ը փորձում է հաղթահարել այդ դժվարությունները», - հայտարարել է նա:
Անդրադառնալով Հայաստանի ավիաանվտանգության միջազգային աուդիտի վերջնական արդյունքների հրապարակմանը, Ռևազյանը նշեց, որ դա կլինի այս տարվա մայիսին։

Նա նշեց, որ նախնական գնահատականի հիման վրա դժվար է դատել, թե որոնք են լինելու անցկացված աուդիտի վերջնական արդյունքները: Այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց, ըստ նախնական տվյալների, գրանցվել է։

«Նրանք հայտնաբերել են բազմաթիվ բացեր, որոնց հիմնական մասը կապված է եղել այն բանի հետ, որ շատ բաներ բանավոր են արվել։  Արդյունքում՝ երբ նրանք պահանջում էին իրենց տրամադրել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ այս կամ այն միջոցները ձեռնարկվել են, մենք չէինք կարող դրանք ներկայացնել», - հայտարարել է Ռևազյանը։  Նա ընդգծել է, որ CAA կազմվել է գործողությունների ծրագիր, որոշ բացերը պետք է վերացվի կարճ ժամկետներով, որոշները միջնաժամկետ, որոշները երկարաժամկետ կտրվածքով։

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ կան խնդիրներ, որոնք կարելի է արագ լուծել։  Բայց կան նաև այնպիսիք, որոնց լուծումը կպահանջի մինչև 5 տարի», - եզրափակել է նա։

Թեգեր: TAROM Ավիաընկերություն, Տաթևիկ Ռևազյան