Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքել է տեղեկատվությունը, թե Գերմանիա մեկնած պատվիրակության ամեն անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 500-ից 900 եվրո

img

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,- գրել է Աղաջանյանը։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Գերմանիա, Էդուարդ Աղաջանյան