Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվել է միաձայն

img

Սիրիայի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին ասված է Սիրիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հալեպի «Գանձասար» շաբաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։

Խորհրդարանի արաբական և արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաև Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու և դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Թեգեր: Հայաստան, Սիրիա, Հայոց Ցեղասպանություն, Սիրիայի Խորհրդարան