Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Իրանը հերքում է նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները

Ռոհանին կառաջնորդի Իրանը՝ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

img

Իրանի կառավարությունը հերքում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները: 

«Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ նախապես հերքում է բոլոր նման հաղորդագրությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում:

Նշենք, որ անցյալ շաբաթ իրանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի պաշտոնից Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին: Նախագահին աջակցող աղբյուրները պնդում են, որ դրա հետևում կանգնած է նախկին պահպանողական պատգամավոր Ալիռըզա Զաքանին, որը մոտ է  իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Աղբյուրի համաձայն՝ վերջինս անցյալ շաբաթ պահպանողական քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա:

Թեգեր: Հասան Ռոհանի, Իրան