Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ՄԻԵԴ-ը ճանաչել է Իբրահիմովի և Մամեդովի իրավունքների խախտումները

Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչյուրին պետք է վճարի 30000 եվրո և ևս 6 հազարական եվրո՝ ծախսերի փոխհատուցման համար

img

Մարդու իրավուքների եվրոպական դատարանը ճանաչել է Գիյաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի իրավունքների խախտումները։ Այս մասին որոշումն այսօր՝ փետրվարի 13-ին, հրապարակվել է ՄԻԵԴ պաշտոնական կայքում։

Համաձայն ՄԻԵԴ որոշման՝ Իբրահիմովի և Մամեդովի մի շարք իրավունքներ խախտվել են Ադրբեջանի կողմից։
ՄԻԵԴ-ը բավարարել է խոշտանգումների, ապօրինի խուզարկությունների, մինչդատական կալանքի, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ նրանց բողոքները։ 

NIDA երիտասարդական շարժման անդամներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել էին խոշոր չափի թմրանյութեր պահելու մեղադրանքով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Սակայն ըստ նրանց՝ ձերբակալման իրական պատճառը 2016-ի մայիսին Բաքվի կենտրոնում Հեյար Ալիևի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսներ գրելն էր։ 

Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչյուրին պետք է վճարի 30000 եվրո և ևս 6 հազարական եվրո՝ ծախսերի փոխհատուցման համար։

Թեգեր: Ադրբեջան, «Իբրահիմովն ու Մամեդովն Ընդդեմ Ադրբեջանի» Դատական Գործ