Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայաստան ձու չի ներմուծվել․ Գեղամ Գևորգյանը հերքեց ձվի ներմուծման վերաբերյալ լուրերը

Վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է

img

Հայաստանում ձվի գինը էականորեն նվազել է։ Այս մասին այսօր՝ փետրվարին 13-ին, ՀՀ կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Նոր տարվա շեմին ոչ միայն ձվի, այլև պարենային առաջին անհրաժեշտության ապրաքների գնաճ Հայաստանում չի գրանցվել։ Ընդհակառակը, եղել է գնանկում՝ սպառման ծավալների մեծացմանը զուգահեռ։ Այս ժամանակահատվածի համար սա անոմալ երևույթ է: Գնանկումը շուկայում մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն»,- ասաց Գևորգյանը։

Գեղամ Գևորգյանը նաև հերքեց այն լուրերը, թե Հայաստանում ներմուծվել է ձու՝ հավելելով, սակայն, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չկա, որ Հայաստան ձու է ներմուծվել։

«Ձվի խնդիրն ուսումնասիրում են, կնայեն, կհասկանան: Եթե եղավ խոշոր տնտեսվարողների կողմից վարած հակամրցակցային քաղաքականություն, պատասխանատվության կենթարկեն ու շատ արագ, որ խնդիրը վերանա»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ տնտեսվարողները պնդում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է  ձվի գերարտադրությամբ:

«Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ» թեմայով Ազգային ժողովում ևս այսօր քննարկում է տեղի ունեցել։

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հարցի վերաբերյալ վարույթ է հարուցվել:

Նշենք, որ վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է: Այսօր ձու կարելի է գնել 19 դրամից սկսած, ինչը հասարակության շրջանում տարբեր քննարկումների պատճառ է դարձել:

 

Թեգեր: Գեղամ Գևորգյան, Ձվի Շուկա