Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ոստիկանության կողմից բացահայտվել է խոշոր չափի յուրացման դեպք

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար

img

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։

Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում ոստիկանության նախկին պետը տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։

Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։

Ինչպես նշում է աղբյուրը, Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Թեգեր: ՀՀ Ոստիկանություն, յուրացում