Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Հայաստանում փետրվարի 15-ին տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը, որը կշարունակվի մինչ փետրվարի 21-ը

img

Բրիտանական ֆիլմերի փառատոնը տասնվեցերորդ անգամ Հայաստանում կներկայացնի Միացյալ Թագավորության կինոարտադրության նորությունները։

Կինոփառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա իրադարձություններից մեկն է, որի միջոցով հայ հեռուստադիտողներին են ներկայացվում Միացյալ Թագավորության բնակիչների մշակույթը, կենսաձևը և հոգևոր արժեքները, կինոարտադրության վերջին նվաճումները, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայում քննարկվող սոցիալական և մշակութային հարցեր։

Փառատոնի շրջանակներում հեռուստադիտողը կտեսնի ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ ռեժիսորների աշխատանքներ։ Փառատոնին ներկայացված են տարբեր ժանրերի գործեր՝ սկսած կատակերգությունից ընդհուպ մինչև փաստավավերագրական ֆիլմեր։

Փառատոնը կբացվի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 15-ին՝ ժամը 16:30՝ «Հուշանվեր» ֆիլմի ցուցադրությամբ։ Դա Ջոանա Հոգի վերջին աշխատանքն է. անցյալ տարի «Սանդենս» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակի «Լավագույն միջազգային ֆիլմի» համար։

Ֆիլմերի ցուցադրությունը կշարունակվի մինչ փհտրվարի 21-ը՝ բնագրում հայերեն և ռուսերեն ենթատեքստերով։

Այս տարի փառատոնի հատուկ հյուրը կլինի կինոքննադատ, գրող Իեն Հեյդն Սմիթը։ Համագործակցելով կրթական և մշակութային կենտրոնների հետ՝ Սմիթը կանցկացնի հանդիպում ուսանողների հետ, որի ընթացքում կքննարկվեն Մեծ Բրիտանիայի կինոարտադրության միտումները։

Հեռուստադիտողների համար մուտքը բոլոր ցուցադրություններին ազատ կլինի։

Թեգեր: Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020