Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի "Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո" Հայաստան-Գերմանիա հարաբերությունների խորագրով քննարկմանը

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացում ոչ մի արտաքին քաղաքական ուժ մասնակցությունն չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

img

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ֆրիդրիխ Էբրտ հիմնադրամի "Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո" Հայաստան-Գերմանիա հարաբերությունների խորագրով քննարկմանը, որին մասնակցում են հիմնադրամի ղեկավար կազմը, ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները։

Նոր իշխանությունների ժամանակ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները միակն են, որոնց արդարությունն ու թափանցիկությունը կասկածի տակ չի առնվել՝ ի տաբերություն նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած ընտրությունների։ Վարչապետն Առաջընթաց է գրանցել քաղաքական և մարդու իրավունքների ոլորտում, նշել Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտում տեղի ունեցած իշխանափոխությունը։ Վարչապետը հատուկ ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացում ոչ մի արտաքին քաղաքական ուժ մասնակցությունն չի ունեցել և չի ներգրավվել։

Վարչապետն առանձնացրել է 2019թ․ որպես տնտեսական առումով կարևոր տարի և իր խոսքում առանձնացրել  տնտեսական մի քանի արդյունքներ․  "Երկար տարիների ընդմիջումից հետո Ֆիտչ և Մուդիս բարձրացրին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, 2018-2019թթ․ պետբյուջեի եկամուտներն ավցելացել են 1 մլրդ դոլարով։ Արդեն 2 տարի տուրիզմի ոլորտում երկնիշ աճ է գրանցվում․ 2019թ․ այն աճել է 15 տոկոսով, ինչին նպաստում են հայկական շուկա մտած նոր ավիաընկերությունները։ 2019թ․ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի մասին իրենց մոտեցումները՝ արձանագրելով բարելավում",-ընդգծել է Վարչապետը՝  այս համատեքստում նշելով․ " Հայաստանում ամեն ինչ կատարյալ չէ, սակայն մենք ձգտում ենք կատարելության"։ "Հայաստանում  գործազրկությունը նվազել է  2,2 տոկոսով, արտահանումն ավելացել է 9 տոկոսով, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար է վերադարձրել պետբյուջե"։  Վարչապետը կոչ է արել օտարերկրյա ներդրողներին տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանում և հարստանալ ու հարստացնել այն։ 

Վարչապետն անդրադարձել  է  կոռուպցիայի դեմ պայքարի հարցին՝ նշեկով, որ չկան նախկին և ներկա կոռուպցիոներներ․ "Կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել և չի լինելու քաղաքաակն խնդրի լուծման ձև"։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորել է գործող դատաիրավական համակարգը, անդրադարձել Հայստանում սահմանադրական դատարանի շուրջ առաջացած իրավիճակին։ "Հայաստանում իշխանափոխությունից հետո այդտեղ փոփոխութուններ տեղի չեն ունեցել։ Հանրաքվեի նպատակն է ոչ թե վերահսկողություն սահմանել դատական համակարգի վրա, այլ ունենալ անկախ դատական համակարգ, որը չի գտնվի ո՛չ կառավարության, և ո՛չ էլ արտաքին որևէ քաղաքական ուժի ազդեցության տակ։  Ուստի անհրաժեշտություն է գործնական քայլերի ձեռնարկումը",-ասել է Վարչապետը՝  ներկայացնելով ներկա Սահմանադրական դատատանի շուրջ առաջացած իրավիճակն ու դրա լուծման տարբերակը․ "2015թ․ սահմանադրություն  ուժի մեջ մտավ 2018թ․ ապրիլի 9-ին, որի մեջ նկարագրված է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել, քան մինչ այդ սահմանաված էր։ Սահմանադրական դատարանը պետք է լինի հավասարակշռված։

Այն պետք է ձևավորվի նոր Սահմանադրության համաձայն․ 3-ական թեկնածու  պետք է առաջադրեն ՀՀ Նախագահը, Կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը, որոնց ընտրությունը պետք է տեղի ունենա Խորհրդարանում։ Պաշտոնավարման ժամկետ  պետք է սահմնավի 12 տարին, այն էլ՝ միայն մեկ անգամ, ՍԴ ախագահը պտք է ընտրվի Սահմանադրական դատարանի կողմից 6 տար ժամկետով, և ով չի կարողանա երկրորդ անգամ ընտրվել",-ընդգծել է  վարչապետը՝ նշելով, որ  ներկայումս չկա այդ Սահմանադրական դատարանը, քանի որ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 15-20 օր առաջ տեղի են ունեցել մանիպուլյացիաներ։ "Արդյունքում նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան կունենանք 2035թ․, քանի որ նաոխրդ իշխանությունները մանիպուլյացիաների արդյունքում ընտրել են ՍԴ նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035թ․"։

Վարչապետը նշել է, որ հանաքվեն նպատակ ունի դադարեցնելու Սահմանադրական դատարանի այն անդամների լիազրորությունները, որոնց պաշտոնավարման պայմանները չեն համապատասխանում նոր սահմանադրությամբ նախատեսված պայմաններին։

Վարչապետը կարևորել է ԵՄ դերը Հայաստանում բարեփոխումների օրակարգում 1,5 տարի ընթացքում։ Այս առումով հատուկ առանձնացրել էհատուկ Գերմանիայի դերը։  "Հայաստանն անցում է կատարում կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանական կառավարման ձևի։ Գերմանիայի հաջողություններն այս առումով կարևոր օրինակ են  Հայաստանի համար, զսպումների և հակակշիռների , անկախ դատական համակարգի տեսանկյունից, այն համակարգով, որն ապահովել  է տնեսական ակտիվ զարգացում",-ասել է Վարչապետը՝ կարևորելով  հատկապես տնտեսական համագործակցության հնաավորությունը ԵՄ-ի հետ։
 

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Ֆրիդրիխ Էբրտ հիմնադրամ