Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Վարչապետը պատասխանել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում ներկաների հարցերին

"Ղարաբաղը Հայաստան է և վերջ" ձևակերպումը նշանակում է, որ Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա կընկալենք հարձակում Հայաստանի վրա․ Նիկոլ Փաշինյան

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի "Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո" Հայաստան-Գերմանիա հարաբերությունների խորագրով քննարկման ընթացքում պատասխանել է ներկաների հարցերին։ 

Պատասխանելով Հայաստանից արտագաղթի ցուցանիշների մասին հարցին՝ Վարչապետն ընդգծել է, որ 2018թ-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից շատ, մոտ 60 տոկոսով։ ""ՀՀ-ում ունենք քաղաքացիների մուտքի և ելքի դինամիկա  դրական առումով։ ՀՀ-ում անշարժ գույքի գներն աճում են, ավելացել են բնակարանի վարձակալության գները։ Հայաստանից արտագաղթը չի դադարել, սակայն դադարում է",-նշել է Վարչապետը։

Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերի մասով հարցին Վարչապետը պատասխանել  է՝ նշելով, որ հավասարապես շահագրգիռ է, որ հանքը շահագործվի, եթե հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի, հակառակ դեպքում դեմ է արտահայտվել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Վարչապետը նշել է, որ չի կարող հարցը լուծվել միակողմանի գործողությունների միջոցով։ ""Ղարաբաղը Հայաստան է և վերջ" ձևակերպումը նշանակում է, որ  Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա կընկալենք հարձակում Հայաստանի վրա",-ասել է Վարչապետը՝  նշելով, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Ադրբեջանի կողմից կառուցողական ոչ մի քայլ չի եղել։ 

Վարչապետը կարևոր է համարել բանակցային ձևաչափում ԵԱՀԿ  Մինսկի խմբի ունեցած դերը, որում հաջողությամբ համագործակցում են համանախագահները՝ Ռուսատանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ով  նշել է, որ իր տունը եղել  Ջեբրայլիում և չի կարողանում իր տուն գնալ, Վարչապետն ընդգծել է, որ Շահումանի շրջանը, որտեղ ապրում էին հայերը մինչ 1990թ․, չեն կարողանում գնալ իրենց տներ էթնիկ զտումների պատճառով։ 

Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, ըստ Վարչապետի, Հայաստանը չի գնում դեպի Երոպա, այլ մնում է իր տեղում։ "Հայաստանում ժողովրդավարությունը ազգային արժեք է, ինչպես գերմանացիների համար։ Եվ աշխարհաքաղաքական առումով Հայաստանը չի պատրաստվում ոչ մի տեղ գնալ, այլ մնալ  իր տեղում որպես ինքնիշխան պետություն։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ",-ասել է Վարչապետը՝  առանձնացնելով ՀՀ երկու խոշոր առևտրային գործըներներին՝  ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն։ "Դեպի ԵԱՏՄ Հայաստանն  արտահանում  է շատ պատրաստի արտադրանք և քիչ հանքահումքային նյութեր, իսկ ԵՄ-ի դեպքում հակառակն է։ Սակայն Համագործակցության համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը կօգնի լուծել այս հարցը",-հույս է հայտնել  Վարչապետը։

Պատասխանելով պաշտոնավարումից հետո 1 տարվա ընթացքում օլիգարխիան արմատախիլ անելու վերաբերյալ  հարցին՝ Վարչապետը նշել է, որ օլիգարխիան՝ որպես քչերի իշխանություն, Հայաստանում իշխանափոխությունից հետո չկա, քանի որ ՀՀ-ում չկա քչերի իշխանություն։ "Այսօր Հայաստանում չկա մի խումբ, որը Ազգային ժողովի, Կառավարության որոշումների վրա ունենա ազդեցություն",-ասել է Վարչապետը։
Վարչապետը նաև պատասխանել է Գարեգին Նժդեհի արձանի՝ Երևանում կանգնեցված լինելու և նրա գաղափարախոսության վերաբերյալ հարցին․ "1918թ․ Գարեգին Նժդեհը մասնակցել է հայ-թուրքական պատերազմին, և այն մարդկանցից մեկն է, որ 1915թ․ և դրանից հետո Թուրքիայի կողմից Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին կարողացել է փրկել, և 1918թ․ ստեղծվել  է Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ուստի Նժդեհի արձանը կանգնեցված է Երևանում, ինչպես Մարշալ Բաղրամյանի արձանը, ով 1918թ․ հայ-թուրքական պատերազմի մասնակից է; Հետագայում, իհարկե, նրանց հայացքնեը բաժանվել են, սակայն կարևոր է Նժդեհի դերը Ցեղասպանության գործընթացը կանգնեցնելու հարցում",-ընդգծել է Վարչապետը։
 

Թեգեր: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Ադրբեջան, Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան