Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

Փետրվարի 11-ին Մարուքյանն ասել էր, որ սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

img

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Այս մասին Մարուքյանն ասել է այսօր՝ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ։

«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Փետրվարի 11-ին Մարուքյանն ասել էր, որ սպառնալիքներ է ստանում։

«Գրողը իրական օգտատեր է և բոլոր տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին: Քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Իրենք սպասում են երևի, որ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝ տաք հետքերով գտանք գնդակահարվածին, կամ ման եկանք ու չգտանք՝ ով էր գնդակահարել»,- ասել էր նա:

Մարուքյանը սպառնալիքների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սրանից հետո Դատախազությունը հաղորդեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների  հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Թեգեր: Էդմոն Մարուքյան, Ոստիկանություն