Խնդիրն այն է, որ այսօլր սեղանին ստորարգման որևէ փաստաթուղ չկա, հենց պրոբլեմն այն է, որ թուղթ չկա սեղանին։ Այս մասին այսօր հանրային եհռուստաընկերությունու տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե թուղթ լինի դա լավ նշան կլինի, քանի որ կնշանակի, որ մենք շատ մոտ ենք խաղաղությունը և իդիալական չէ այդ թուղթը, բայց մտածելու բան կա»,–ասաց նա։
Վարչապետն ասաց, որ զիջել չզիջձելը շատ հարաբերական բաներ են։ «Ես ասում եմ որ ՀՀ–ն 29 հազար 80 քմ է, որովհետև ՀՀ միջազգայինորեն ճանաչված սահմանը այդքան է։ Այս արձանագրումից հետո ինչու որևէ մեկը ինձ պե՞տք է անվանի դավաճան, և ով է այդ որևէ մեկը պոտեցնյալ, նա ով համարույմ է, որ Հայաստանի տրածաքը 300 հազար քառակուսի մետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի չենք հասել 300 հազար քառակուսի մետրին։ Կան նաև այդպես մտածող մարդիկ, գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է եթե թույլ կտրվի այդպե սասել ծովից ծով գաղափարից և դա դավաճանություն է, կարող են են լինել այդպիսի մարդիկ։ Բայց մենք ասւոմ ենք, որ խաղաղության գաղափարի հիմքում մեր ըմբռնմամբ պետք է լինի և տրամաբանական է, ՀՀ և ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջաիկանությքան ճանաչումը»,–ասաց նա։
Նա նշեց, որ եթե աշխատանքային մակարդակում հստակ Արդբջանի կողմից արձքանագրվեր, որ փոխադարձ, որ մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններն են ճանաչում, շատ մեծ էր հավանականությունը, որ այս պահի դրությամբ արդեն խաղաղության պայմանագիրը ստորգրված կլիներ։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա նա ասաց, որ կա գաղափար, որ Հայաստանի և Ադրբջանի միջև խաղաղության պայմանագիրը, պետք է արձագրել Ղարաբաղի հարցից, մեր ընկալումն այն , որ խաղաղության պայմանագրի մեեջ Ղարաբաղի հացրին անդրադարձ կարող է չլինել։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբջանը կարողն են փոխադրաձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողսովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Ընդհանրապես մեր կարծիքը 2018 թվականից էլ եղել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ԼՂ հարցով հիմնական բանակցողը և շահառուն և մենք շարունակում ենք այպես մտածել»,–ասաց նա։
Նշենք, որ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա, որով կազմավորվել է Անկախ պետությունների համագործակցությունը, խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։