Skip to main content
Աջակցություն 16 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('9621')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մեջ, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, տեսնու՞մ եք կադրային ջարդ իրականացնելու մտադրություն

Այո
100% (2 votes)
Ոչ
0% (1 vote)
Total votes: 2
21 Նոյ, 22:31
Կարծիք

ԱՄՆ-ն և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. կառուցողականություն Մոսկվայի հետ հակամարտության ֆոնին

Ամերիկյան պլանների մեջ դեռևս չի մտնում տարածաշրջանում Ռուսաստանի հետ հակասությունների խորացումը

img

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների վերջին հայտարարությունները Լեռնայի Ղարաբաղի խնդրի վերաբերյալ անկասկած ներկայացնում են որոշակի հետաքրքրություն:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլա Լիցենբերգերի խոսքով` «ԱՄՆ-ն չափազանց շահագրգիռ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ…Այդ հարցն ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի…Լինելով Մինսկի խմբի համանախագահողներից մեկը` մենք բացարձակապես հակված ենք խաղաղ կարգավորմանը հասնելուն բանակցությունների հիման վրա»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի Առաքելության մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը նշում է. «ԱՄՆ-ն հավատարիմ է հակամարտության կողմերի հետ աշխատանքում իր պարտավորություններին` հասնելու երկարաժամկետ և խաղաղ որոշման այն սկզբունքների հիման վրա, որ կիսում են բոլոր մասնակից կողմերը` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն, ժողովուրդների ինքնորոշում, որոնք իրենց արտացոլումն են գտել Հելսինկյան Հիմնարար ակտում»:

Եթե դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողնենք, կարելի է հաստատել, որ ԱՄՆ-ն նախկինի պես հակված է խաղալու ակտիվ դեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Հարավային Կովկասը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այսօր չի մտնում ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ: Սակայն ԱՄՆ-ն, անխոս, չի ցանկանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում հետխորհրդային տարածքում, առավել ևս Հարավային Կովկասում, որն, ինչպես հայտնի է, ռազմավարական հարաբերություններում նշանակալի տարածաշրջան է. մասնավորապես, էներգետիկ անվտանգության համատեքստում, որը Վաշինգտոնի համար նշանակում է դաշնակից Եվրոպային նավթի և բնական գազի մատակարարման ռուսական երթուղու այլընտրանքի փնտրտուք: Այս առումով Հարավային Կովկասն, անխոս, կարևոր այլընտրանքներից մեկն է:

Ակնհայտ է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հետաքրքրություն են ներկայացնում Թրամփի վարչակազմի համար ԱՄՆ-ի, գուցե պատահի, աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդի հետ հարևանության տեսանկյունից: Եվ կարելի է ենթադրել, որ նոր հարաբերությունների կառուցումը Երևանի և Բաքվի հետ մտնում են Վաշինգտոնի` Թեհրանին մեկուսացնելու ռազմավարության մեջ:

Լիովին հնարավոր է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում ներկա լարվածությունը և Մոսկվայի դերի ամրապնդումը տարածաշրջանում կարող են խանգարել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նկրտումներին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ամերիկացիների պլաններում դեռևս չի մտնում տարածաշրջանում Ռուսաստանի հետ հակասությունների խորացումը: Այդ պատճառով էլ նրանք այսօր կառուցողականորեն համագործակցում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Թեգեր: ԱՄՆ, Ռուսաստան, Հարավային Կովկաս, ԵԱՀԿ