Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
26 Նոյ, 17:33
Արցախ

Արցախում ականի վրա տրակտոր է պայթել

Պայթյունի հետևանքով Մարտակերտի շրջանային բուժմիավորում է տեղափոխվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն

img

Արցախի Հանրապետության Ոստիկանությունում նոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին տեղեկատվություն է ստացվել Մարտակերտի շրջանային բուժմիավորումից, որ նույն օրը՝ ժամը 18:00-ին, գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ Ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա ‹‹ԿԱՏ-428›› մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ` տրակտորի հետևի աջ անիվը ականի վրա պայթելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Թեգեր: Արցախ, ԱՀ Ոստիկանություն, Տրակտորի Պայթուն