Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
26 Նոյ, 21:40
Զինված ուժեր

Աննա Հակոբյանն այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը

Աննա Հակոբյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ

img

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը››  և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Այս մասին հաղորդում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը։

Համաձայն աղբյուրի՝ Վարչապետի տիկնոջն ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյան։

 Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։

‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ այդ այցը կատարել։ Ամեն անգամ գալ և կանգնել իրենց կողքին և տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Մի բան է Երևանում կամ քաղաքում մտածել և զգալ այդ ուժը, ինչը մենք ամեն րոպե զգում ենք, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն լինել այստեղ․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա։ Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ և կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ շատ ոգևորիչ են և շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն։

 

Թեգեր: Աննա Հակոբյան, Զինված ուժեր