Սահմանադրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում, դրանք պետք է ընդունվեն ի գիտություն։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով հակասահմանադրական են ճանաչվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։
Նրա խոսքով՝ այլ խնդիր է, որ յուրաքանչյուր անձի մոտ այն կարող է տարբեր հարցեր առաջացնել։
Նախարարը չի թաքցնում՝ ՍԴ որոշումն իր մոտ հարցեր է առաջացրել։
«Իմ պատկերացրած ակադեմիական ազատությունը, բուհական ինքնավարությունը, և ՍԴ որոշման մեջ նկարագրված բուհական ինքնավարությունը տարբեր բովանդակություն ունեն»,- նշեց նա։
Մայր բուհում ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո ակտիվորեն լուրեր են շրջանառվող, թե ԵՊՀ-ում կադրային ջարդ է սկսվելու, թիրախում ըննդիմադիր հայացքներ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի անդամներն են։
Վահրամ Դումանյանի պնդմամբ՝ ԵՊՀ-ում կադրային ջարդ չի լինելու։
«ԵՊՀ-ում վերջին շրջանում տիրող քաղաքական մշուշը պետք է փոխարինվի գիտակրթական ելույթներով։ Նկատենք, որ վերջին շրջանում ԵՊՀ-ի գիտական խորհրդի դահլիճում հնչել են տարբեր հայտարարություններ՝ ընդգծված քաղաքական բովանդակությամբ։ Պետք է այդ ամենին վերջ դրվի։ ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դալիճում պետք է հնչեն միայն գիտակրթական ելույթներ»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Վահրամ Դումանյանը մեկնաբանել է նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի անվան շուրջ հնչող քննադատությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։