ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովի փորձագետ է նշանակվել։
Armenia Today-ն Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացել է, թե որպես փորձագետ ինչ աշխատանքներ է կատարելու Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Հովհաննիսյանը հայտնեց, որ ուսումնասիրելու է հանձնաժողովի ծրագրերը, առաջարկված նախագծների փաթեթները և իր գնահատականն է ներկայացնելու։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պաշտպանության վերաբերյալ ցանկացած հետազոտություն պետք է հիմնված լինի փորձագիտական գնահատականի վրա։
Այս պահին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, կա ԱԺ պատգամավորների կողմից մշակած երկու նախագիծ։
«Որպես փորձագետ՝ ես ուսումնասիրում եմ երկու փաստաթղթերն էլ, ռազմական նշանակության մասին, իմ եզրակացությունները կտամ»,- հավելեց նա։
Որպես փորձագետ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերում ներգրավվելուց հետո Արծրուն Հովհաննիսյանը կրկին հայտնվել է քննադատությունների թիրախում։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ քննադատությունները նորմալ է համարում։ Նա ասաց, որ նոր չեն իր անվան շուրջ հնչող քննադատությունները։
«Ես 2016 թվականից եմ քննադատությունների թիրախում, բայց չէի ցանկանա պատասխանել իմ հասցեին հնչող քննադատություններին իրենց մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ մասին տարածված անեկդոտներրին, ապա պետք է նշեմ, որ ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի չդառնամ կատակների հերոս։ Եթե Տիգրան Մեծն ու Վազգեն Սարգսյանն են դարձել անեկտոդների հերոս, ես ո՞վ եմ նրանց հետ համեմատած, որ չդառնամ անեկդոտի հերոս»,- արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե հանձնաժողովում աշխատանքի անցնելու հարցում նրան Աննա Հակոբյանն է միջնորդել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց․
«Սրանք էժանագին խոսակցություններ են։ Էլ ԱՄՆ-ում տուն չո՞ւնեմ, որ հեքիաթներ են հորինել, որ ես Աննա Հակոբյանի հովանավորյալն եմ։ Դա ուղղակի աբսուրդ է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։