• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Օգոստոս 2022 00:17
  • 406.14
  • 415.64
  • 6.71
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Թուրքիայում իշխանափոխության դեպքում Հայաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը չի փոխվի. Սաֆրաստյան

Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան,
10 Հուլիս 2022 22:56
ShareShareShare
Наш Telegram

Անկարան կարող է կրկին փորձել ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որպեսզի 2023-ին կայանալիք ընտրություններից առաջ ամրապնդի Էրդողանի վարչակարգի դիրքերը Թուրքիայում: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը և մեր տարածաշրջանի վրա Անկարայի կողմից Սիրիայում նախատեսվող նոր գործողության հնարավոր ազդեցությունը։

Գնահատելով 2023 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ ընդդիմության և իշխանությունների հնարավորությունները՝ փորձագետը նշել է, որ մի քանի օր առաջ հրապարակվել են հասարակական կարծիքի ուսումնասիրման թուրքական կենտրոնի արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրողների շրջանում առաջին անգամ երկրորդ տեղում է հայտնվել իր ժողովրդականությամբ, առաջին տեղում է հայտնվել հիմնական ընդդիմադիր, քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ): Սաֆրաստյանը նշել է, որ 2002 թվականին Էրդողանի կուսակցության՝ իշխանության գալուց ի վեր առաջին անգամ է այդպիսի բան տեղի ունենում։

«Երկրորդ՝ արդեն այլ կենտրոնների կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը վկայում է այն մասին, որ, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ Էրդողանը Թուրքիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող գործիչ է, և մեծ հավանականություն կա, որ նախ լինելու է ընտրությունների 2 փուլ, և երկրորդ՝ 2-րդ փուլում Էրդողանը հաղթելու է։ Այսօրվա դրությամբ սա առավել տարածված վերլուծական գնահատական է, որը Թուրքիայում և արտասահմանում տրվում է մասնագետների կողմից»,- նշել է թուրքագետը։

Նա նշել է, որ Թուրքիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, երկրում ֆինանսական իրավիճակի սրումը լայն դժգոհություն է առաջացնում Թուրքիայի քաղաքացիների շրջանում և ազդում է Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշի վրա: «Իհարկե, ընտրություններից մեկ տարի առաջ Էրդողանի վիճակը բավականին խախուտ է և չի կարելի վստահաբար ասել, թե նա և իր կուսակցությունը կհաղթի՞, թե՞ կհաղթեն ընդդիմադիր ուժերը, որոնք միավորվել են 6 կուսակցություններից բաղկացած կոալիցիայում։ Այնպես որ, ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրական կանխատեսումներ անելը դեռ վաղ է»,- նշել է Սաֆրաստյանը։

Մեկնաբանելով Թուրքիայում իշխանափոխության դեպքում Անկարայի քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ նա նշել է, որ այդ դեպքում երկրում իշխանության կգա հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը ստեղծվել է Աթաթուրքի կողմից:

«Եթե այդ կուսակցությունը կամ նրա ներկայացուցիչը գան իշխանության, չեմ կարծում, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ կլինեն։ Այս կուսակցությունը, որը տասնամյակներ շարունակ իշխել է Թուրքիայում, իրեն դրսևորել է որպես քաղաքական ուժ, որը չի ճանաչում երկրում ազգային փոքրամասնությունների առկայությունը։ Այն ազգային հարցում իր քաղաքականությունը հիմնավորում է այն թեզիսների վրա, որոնք դեռևս ձևակերպել է Աթաթուրքը, որոնց հիմքում ընկած է այն պնդումը, թե Թուրքիայում ապրում են միայն թուրքերը։ Այդ պատճառով ես չեմ ակնկալում, որ եթե ընդդիմությունը իշխանության գա, Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն ինչ-որ բաներ կփոխվեն»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ ԺՀԿ-ի՝ իշխանության գալու դեպքում հնարավոր են փոփոխություններ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, որը, Սաֆրաստյանի խոսքով, կդառնա ավելի կանխատեսելի և զգուշավոր, ինչպես նաև Արևմուտքի հետ ավելի համակարգվող: Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը չի կարծում, որ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խիստ կփոխվի:

«Փոփոխությունները կարող են լինել միայն այն առումով, որ Հարավային Կովկասում իր քաղաքականությունը Թուրքիան ավելի սերտ կհամակարգի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ ինչ-որ արմատական փոփոխություններ ես չեմ ակնկալում։ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, առավել ևս, կարծում եմ, չի փոխվի, քանի որ քեմալականները Հայաստանի նկատմամբ մի գիծ էին վարում, որը կարելի է անվանել ճնշման և խաղաղության իրենց տեսլականը պարտադրելու քաղաքականություն»,- ասել է փորձագետը։

Պատասխանելով Սիրիայում Թուրքիայի վերջին ակտիվացման պատճառների մասին հարցին՝ Սաֆրաստյանն առանձնացրել է մի քանի գործոն։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ թուրքական կողմը երեք գործողություն է իրականացրել, որոնք հանգեցրել են նրան, որ Հյուսիսային Սիրիայի մի մասը գրավվել է թուրքական զորքերի կողմից:

Փորձագետի խոսքով՝ ծրագրվող չորրորդ գործողությունը ենթադրում է ավարտել այդ գործը և հասնել նրան, որ Թուրքիայի սահմանին հարող Սիրիայի 30 կիլոմետրանոց տարածքի մեծ մասը թուրքական բանակի վերահսկողության տակ լինի: Նա նշել է, որ Անկարան ձգտում է այնտեղ ստեղծել ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ գոտի, որը յուրօրինակ խոչընդոտ կլինի, որպեսզի քրդական զինված կազմավորումները չանցնեն սահմանը և Թուրքիայում որևէ գործողություն չիրականացնեն:

Անկարան նաև հայտարարում է, որ ծրագրում է Սիրիայի օկուպացված տարածք տեղափոխել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների մի մասին (պաշտոնական տվյալներով՝ նրանք մոտ 5 մլն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 8 մլն): «Ես այնքան էլ չեմ հավատում, որ Թուրքիային կհաջողվի իրականացնել այդ նպատակը, քանի որ փախստականների շատ փոքր մասը կհամաձայնվի տեղափոխվել Սիրիայի տարածք, որոնք գրավված են թուրքերի կողմից»,- հայտարարել է Սաֆրաստյանը:

Երրորդ գործոնը կապված է Թուրքիայում ընտրությունների նախապատրաստության հետ։ Թուրքագետի խոսքով՝ իշխող կուսակցության վարկանիշի անկումը, Էրդողանի երերուն դիրքորոշումը ստիպում են նրան մտածել այն մասին, որ ոչ մեծ հաղթական գործողություն իրականացնի, որպեսզի վերադարձնի ընտրողների ձայները, որոնք երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով սկսել են հեռու մնալ իրենից:

Սաֆրաստյանը նշել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից Անկարայի վրա գործադրվող ճնշումը: Նա հիշեցրել է, որ, փաստորեն, 3-4 շաբաթ առաջ հայտարարվեց, որ օպերացիայի նախապատրաստությունն ավարտված է, սակայն այն մինչ օրս չի սկսվել։ Թուրքագետի կարծիքով՝ այստեղ իր դերն է խաղացել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դեմ են արտահայտվել այդ գործողությանը։ Նա նշել է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ-ն սկսել է տեղափոխել Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի շրջանում գտնվող ռուսական զորախմբերը, որոնք ավելի մոտ են Սիրիայի հյուսիսին, որպեսզի խոչընդոտեն թուրքական գործողության անցկացմանը կամ ճնշում գործադրեն թուրքերի վրա, որպեսզի նրանք չգրավեն երկրի տարածքի ևս մի մասը:

Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է Սիրիայի ինքնիշխան պետության տարածքի օկուպացմանը, որը նաև Ռուսաստանի դաշնակիցն է: Սաֆրաստյանի խոսքով՝ ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, դաշնակցային հարաբերություններ ունի քրդական կազմակերպությունների հետ, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսային տարածքի մի մասը, և ամերիկացիները նույնպես դեմ են արտահայտվել գործողությանը:

«Կարծում եմ, որ այս փուլում Թուրքիան որոշել է չզայրացնել ԱՄՆ-ին և Ռուսաստանին՝ այդ գործողությունը հետագայի թողնելով։ Բայց վստահ եմ, որ մոտ ապագայում Էրդողանը բարենպաստ պահ կգտնի և գործողություն կիրականացնի, քանի որ այնտեղ թուրքական բանակի բավական զգալի ուժեր են կուտակվել»,- ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ գործողության հնարավոր իրականացումը, իհարկե, ուղղակիորեն չի անդրադառնա մեր տարածաշրջանի վրա, բայց ընդհանուր առմամբ չի կարելի բացառել, որ Թուրքիան արտաքին քաղաքական ասպարեզում հերթական արկածախնդիր քայլերը կձեռնարկի, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից և վերականգնի Էրդողանի և նրա կուսակցության սասանված վարկանիշը:

Սաֆրաստյանի խոսքով՝ այդ իմաստով չի բացառվում, որ Թուրքիան և նրա առաջնորդությամբ նաև Ադրբեջանը կարող են փորձել հերթական անգամ ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում, որպեսզի երկրի ներքին քաղաքականության մեջ հասնեն Թուրքիայի իշխանությունների նպատակներին:

Tags: Թուրքական ռազմական օպերացիան ՍիրիայումԹուրքիաՀայաստանՀարավային ԿովկասՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուբեն Սաֆրաստյան

Առնչվող Նորություններ

Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի բարի կամքին. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին «սադրանքների» մեջ է մեղադրել

08 Օգոստոս 2022 19:36

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին «սադրանքների» մեջ է մեղադրել և նախազգուշացրել, որ Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին և շարունակելու...

ՌԴ ԱԴԾ-ն ուժեղացնում է վերահսկողությունը հայ-իրանական սահմանին

ՌԴ ԱԴԾ-ն ուժեղացնում է վերահսկողությունը հայ-իրանական սահմանին

08 Օգոստոս 2022 18:33

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունում պարզաբանել են հայ-իրանական պետական սահմանի հատվածում լարվածության ուժեղացման պատճառը:«Վերջին շրջանում հայ-իրանական պետական...

Չինաստանը Երևանին և Բաքվին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին

Չինաստանը Երևանին և Բաքվին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին

08 Օգոստոս 2022 17:56

Չինաստանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն տարաձայնությունները, ինչպես նաև կհետևեն կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված...

Վարչապետ Փաշինյանի հետ շատ կառուցողական հեռախոսազրույց ենք ունեցել. Էրդողան

Վարչապետ Փաշինյանի հետ շատ կառուցողական հեռախոսազրույց ենք ունեցել. Էրդողան

08 Օգոստոս 2022 17:48

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիձ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա...

Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս խաղաղապահները մոդուլային հենակետեր տեղադրել. պարզաբանել է քաղաքապետը

Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս խաղաղապահները մոդուլային հենակետեր տեղադրել. պարզաբանել է քաղաքապետը

08 Օգոստոս 2022 14:18

Արդեն 8-9 ամիս է՝ Մեղրիի-Ագարակ ճանապարհի վրա ռուս խաղաղապահների կողմից 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը ծառայություն...

Նոր որոշում զորացրված զինծառայողների բուժօգնության մասին․ 100 մլն դրամի կհատկացվի

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՊՆ

08 Օգոստոս 2022 10:08

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: Այս...

Ավելին
  • Լուրեր
Լեգիտիմ թիրախ է. ՌԴ-ում մեկնաբանել են Ուկրաինայում Bayraktar-ների գործարանի կառուցումը

Լեգիտիմ թիրախ է. ՌԴ-ում մեկնաբանել են Ուկրաինայում Bayraktar-ների գործարանի կառուցումը

08 Օգոստոս 2022 22:30
Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի

Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի

08 Օգոստոս 2022 21:50
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ. ՊՆ խոսնակ

Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ. ՊՆ խոսնակ

08 Օգոստոս 2022 21:25
Երեք ամսում Հայաստանից Ռուսաստան է մեկնել ավելի քան 100 հազար աշխատանքային միգրանտ. ՌԴ ՆԳՆ

Երեք ամսում Հայաստանից Ռուսաստան է մեկնել ավելի քան 100 հազար աշխատանքային միգրանտ. ՌԴ ՆԳՆ

08 Օգոստոս 2022 20:58

Թուրքական Bayraktar ընկերությունը ԱԹՍ-ի արտադրության նպատակով Ուկրաինայում հողատարածք է գնել

08 Օգոստոս 2022 20:35
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

08 Օգոստոս 2022 20:02
Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի բարի կամքին. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին «սադրանքների» մեջ է մեղադրել

08 Օգոստոս 2022 19:36
Ի՞նչ են մտածում քաղաքացիներն Արցախում լարվածության և Բերձորի, Աղավնոյի հանձնման մասին

Ի՞նչ են մտածում քաղաքացիներն Արցախում լարվածության և Բերձորի, Աղավնոյի հանձնման մասին

08 Օգոստոս 2022 19:00
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

08 Օգոստոս 2022 18:49
ՌԴ ԱԴԾ-ն ուժեղացնում է վերահսկողությունը հայ-իրանական սահմանին

ՌԴ ԱԴԾ-ն ուժեղացնում է վերահսկողությունը հայ-իրանական սահմանին

08 Օգոստոս 2022 18:33
Ադրբեջանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Արցախի Սառցասար լեռը և հարակից բարձունքները

Ի՞նչ վիճակում են Արցախում վիրավորում ստացած զինծառայողները. ՊՆ-ն մանրամասներ է հաղորդում

08 Օգոստոս 2022 18:20
Չինաստանը Երևանին և Բաքվին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին

Չինաստանը Երևանին և Բաքվին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին

08 Օգոստոս 2022 17:56
Վարչապետ Փաշինյանի հետ շատ կառուցողական հեռախոսազրույց ենք ունեցել. Էրդողան

Վարչապետ Փաշինյանի հետ շատ կառուցողական հեռախոսազրույց ենք ունեցել. Էրդողան

08 Օգոստոս 2022 17:48
Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

08 Օգոստոս 2022 17:33
Ուկրաինայում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

Ուկրաինայում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

08 Օգոստոս 2022 17:18
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսին ԱԻՆ-ում գրանցվել է 148 երկրաշարժի տվյալ

08 Օգոստոս 2022 15:31
Սպայական ծառայության անցած զինծառայողներին կհատկացվեն բնակարաններ

Սպայական ծառայության անցած զինծառայողներին կհատկացվեն բնակարաններ

08 Օգոստոս 2022 15:16
Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և 5 ավիառումբ․ Արցախի ՆԳՆ ԱԻ

Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և 5 ավիառումբ․ Արցախի ՆԳՆ ԱԻ

08 Օգոստոս 2022 14:45
Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս խաղաղապահները մոդուլային հենակետեր տեղադրել. պարզաբանել է քաղաքապետը

Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս խաղաղապահները մոդուլային հենակետեր տեղադրել. պարզաբանել է քաղաքապետը

08 Օգոստոս 2022 14:18
Երևանի քաղաքապետարանը 15 նոր տրոլեյբուս ձեռք կբերի

Երևանի քաղաքապետարանը 15 նոր տրոլեյբուս ձեռք կբերի

08 Օգոստոս 2022 13:52
Տնտեսվարողները 2021թ․ 4 մլրդ դրամով պակաս շահութահարկ են հայտարարագրել. ՊԵԿ

Տնտեսվարողները 2021թ․ 4 մլրդ դրամով պակաս շահութահարկ են հայտարարագրել. ՊԵԿ

08 Օգոստոս 2022 13:30
ՄԱԿ-ին  չի հետաքրքրում Արցախում ցեղասպանվող ժողովուրդը. Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել

ՄԱԿ-ին չի հետաքրքրում Արցախում ցեղասպանվող ժողովուրդը. Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել

08 Օգոստոս 2022 13:07
Չրերի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրությունը

Չրերի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրությունը

08 Օգոստոս 2022 12:49
Օգոստոսի 1-7-ը  ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք

Օգոստոսի 1-7-ը ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք

08 Օգոստոս 2022 12:25
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

08 Օգոստոս 2022 12:13
Դժբախտ դեպք ՊՆ զորամասերից մեկում․ զինվոր է մահացել. ԶԼՄ

Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիսից էր, ապրում էր սոցիալապես անապահով պայմաններում

08 Օգոստոս 2022 11:46
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

08 Օգոստոս 2022 11:31
Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան․ ՇՄՆ-ն ահազանգեր է ստանում

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան․ ՇՄՆ-ն ահազանգեր է ստանում

08 Օգոստոս 2022 11:14
Պարեկային ծառայություն կներդրվի ևս 4 մարզում

Պարեկային ծառայություն կներդրվի ևս 4 մարզում

08 Օգոստոս 2022 11:00
Անվտանգության պահանջները չկատարելու համար տնտեսավարողները 3 մլն դրամով տուգանվել են

Բենզինը հուլիս ամսին թանկացել է․ ԱՎԿ

08 Օգոստոս 2022 10:48
Հայաստանում բուստեր դեղաչափը ստացել է 65 202 քաղաքացի

Հայաստանում բուստեր դեղաչափը ստացել է 65 202 քաղաքացի

08 Օգոստոս 2022 10:36
Պաշտոնանկություններ ՊՆ-ում

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

08 Օգոստոս 2022 10:14
Նոր որոշում զորացրված զինծառայողների բուժօգնության մասին․ 100 մլն դրամի կհատկացվի

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՊՆ

08 Օգոստոս 2022 10:08
Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցումը խնդիրներ է ստեղծելու․ Տիգրան Աբրահամյան

Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի, Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում. Աբրահամյան

08 Օգոստոս 2022 09:52
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

08 Օգոստոս 2022 09:28
Լեգիտիմ թիրախ է. ՌԴ-ում մեկնաբանել են Ուկրաինայում Bayraktar-ների գործարանի կառուցումը
Աշխարհում

Լեգիտիմ թիրախ է. ՌԴ-ում մեկնաբանել են Ուկրաինայում Bayraktar-ների գործարանի կառուցումը

08 Օգոստոս 2022 22:30

Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը մեկնաբանել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Bayraktar ընկերությունը կսկսի Ուկրաինայի տարածքում իր...

Կարդալ
Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի
Արցախ

Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի

08 Օգոստոս 2022 21:50

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունն՝ այսօր Կառավարության շենքի մոտ,  ժամը 20։00-ին շտապ հավաք է անցկացրել՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ