Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ:
Հանդիպման արդյունքներով՝ Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում։
«Բորելի հետ քննարկեցինք Աֆղանստանի, Արևելյան Միջերկրական ծովի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Միջազգային և տարածաշրջանային կայունության համար Եվրամիությունը պիտի համագործակցի Թուրքիայի հետ»,- նշել է նա: