««Միշիկ նյուզի» արբանյակներից մեկը փորձում է հերթական վորոնեժյան ակցիան կատարել և իր խոհանոցային էպոպեայի մի դրվագ ավելացնելով՝ փորձում է սեպ խրել մեր ռազմավարական գործընկերոջ հետ միջպետական հարաբերություններում»,-Աժ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա շարունակեց.
«Ինչքան էլ փորձեք դրսից փնտրել ձեր հովանավորերին, չի ստացվելու, որովհետև մենք թե՛ արտաքին թե՛ ներքին հարաբերություններում մեր գործընկերների հետ ազնիվ ենք և անում ենք ամեն ինչ բաց և հրապարակային, ինչը դուք չեք անում, երբ քեշ փողով, ծրարներով փող եք ստանում և քեշ փողով բաժանում լրագրողներին՝ թաքցնելով ձեր հայտարարարգրերը և դրանով վնասում եք պետությանը»,-ասաց պատգամավորը:
Հովհաննիսյանը ավելացրեց, որ պատասխանատու մամուլի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ չեն լինի քեշ փողով աշխատավարձեր, կլինեն գրանցված աշխատատեղեր, հայտարարագրված եկամուտ և հստակ խաղի կանոններ: