Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին առնչվող դիմումների քննությունը։
Ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաև Ծառուկյանի պաշտպանների բողոքը։
ԲՀԿ առաջնորդը դատական նիստին չի մասնակցելու:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով:
ՈՒՂԻՂ միացում՝ դատարանից: