Ֆրանսիան ցանկացած ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Նման դիրքորոշում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, մասնավորապես այն դեպքում, երբ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին ընթանում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
«Հակամարտությանը ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել․ հույս ունեմ՝ դա կհաջողվի անել», – ասել է Լը Դրիանը։
Նախարարը նշել է, որ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից է։
Conflit du Haut-Karabagh entre l’#Arménie et l’#Azerbaïdjan : @JY_LeDrian juge les événements "très préoccupants" et affirme que la France fera "tous les efforts" possibles pour aboutir à une solution politique. #DirectAN #QAG pic.twitter.com/OkkdJLz8mq
— LCP (@LCP) July 28, 2020
Հիշեցնենք՝ հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել։
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Հակառակորդը պարբերաբար վերսկսել է գնդակոծությունը և՛ հայ դիրքապահների, և՛ բնակավայրերի ուղղությամբ։