ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի, Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Այս մասին հաղորդում է նախագահի կայքը։
Նախագահը նաև ստորագրել է Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին որոշում։
Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր հունիսի 8-ին։
Ի դեպ,, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ ղեկավարել է ԱԱԾ քննչական վարչությունը, այնուհետև՝ 2020 թվականի օգոստոսին նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։