Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում, հայտնում է РИА Новости-ն։
Պաշտպանության խորհուրդը նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ նիստն անցկացրել է երեկ երեկոյան՝ երեք օր առաջ Փարիզի դպրոցներից մեկի պատմության ուսուցչի դաժան սպանության հարցով: Սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ և ցնցել էր ամբողջ երկիրը: Երկուշաբթի օրվանից կսկսվեն սոցկայքերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել հանցագործին:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը գլխատվել էր պատմության ուսուցիչ Ս․Փաթին։ Վերջինս իր դասաժամին խոսքի ազատության թեման քննարկելիս ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Սպանությունը տեղի է ունեցել դպրոցի մոտ՝ Փարիզի մոտակայքում գտնվող Կոնֆլան Սընթ Օնորին շրջանում: Մակրոնը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն: