Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա ասաց, թե եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունն այդ մասին կիրազեկվի։
«ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցների ժամանակ երկու կողմից էլ հանդիպելու պատրաստակամություն հնչել է, և չի բացառվում, որ նման հանդիպում լինի։ Սակայն, որևէ ստույգ տեղեկություն՝ արդյոք այդ հանդիպումն, ի վերջո, տեղի կունենա, թե ոչ, որտեղ և ինչ ձևաչափով, հայտնի չէ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: