Սևանի բակային ճանապարհները բարեկարգվում են։ Այս մասին տեղեկացնում են Սևանի քաղաքապետարանից՝ կարևորելով պատերազմական վիճակում գտնվող երկրի համար համայնքների ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը։
Սևան համայնքում ժամանակի թելադրանքով ու պահանջով իրականացվող աշխատանքներին զուգահեռ, այս օրերին իրականացվում է «Սևան համայնքի 5 բակային ճանապարհների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը։
Հաշվի առնելով քաղաքի խիտ բնակեցված մի շարք թաղամասերի բակային ճանապարհների ոչ բարվոք վիճակը, այն դիտարկելով որպես առաջնահերթություն` դեռևս տարեսկզբին առանձնացվել էին 5 բակային հատվածներ` Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները, որոնց հիմնանորոգումն էլ դարձավ հերթական սուբվենցիոն ծրագրի առանցքը:
Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11.057քմ է:
Ծրագրի պայմանագրային արժեքը 132.000.000 դրամ է: