ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովի ո՛չ պատգամավորները, ո՛չ աշխատակազմը որևէ պարգևատրում չեն ստացել։ Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ ևս փնտրել բարոյականության նշույլներ իրենց ներսում»,- գրել է Տիգրան Գալստյանը։