Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի Հանրապետության տարածք, հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից։
ՌԴ ԱԳՆ-ը կրկին հորդորել է կողմերին անիջապես դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունը՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ՌԴ, ԱՀ, ՀՀ ԱԳ նախարարների ձեռք բերված պայմանագրերի:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: