Կառավարությունը տեղյակ է, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։
Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ, առավել քան երբևէ, համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը»:
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ամենօրյա հանրահավաքներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու ռազմական դրության չեղարկման պահանջով: Որոշ տեղեկություններով՝ նախատեսվում է նաև հակադիր բևեռի հանրահավաք: