ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրված հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։
Տեղեկացնենք, որ Մեսրոպ Առաքելյանը սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում։
2008թ-ին Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիա «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» թեմայով դասընթացներ է անցել։