Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց, որ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ տելեգրամ ալիքներից մեկում տեղեկություն տարածվեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Ի դեպ, քիչ առաջ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները պաշտոնապես հերքեց ՊՆ-ն։
Հիշեցնենք նաև, որ Արցախյան պատերազմից հետո պաշտոնից ազատումների շարք է սկսվել Պաշտպանության նախարարությունում։ Նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա տեղակալները նույնպես հեռացել են։ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ևս ազատման դիմում է ներկայացրել: