Պարզ չէ, թե որ չափանիշներով է Վ․ Մանուկյանը ժողովրդի թեկնածուն․ է․ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է՝ առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերն ովքեր են և ինչ քաղաքական հետագիծ ունեն:

Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի վերջնագրին: Էդուար Աղաջանյանը նշեց` ինքը համաձայն չէ, որ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական առումով չեզոք է:

«Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին: Ընդամենը երեք կուսակցության անուն տամ` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն»: Հետևաբար պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է: Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» կոչված հանրային ակումբի հիմնադիրն է, որը, մեղմ ասած, ապաքաղաքական չէ»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը խոսքով` ընդդիմադիր ուժերը բացառում են այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը և պնդում են, որ պետք է վարչապետի փոփոխություն լինի, և Վազգեն Մանուկյանին ներկայացնում են որպես ժողովրդի թեկնածու:

«Պարզ չէ, թե որ չափանիշներով է սահմանվում ժողովրդի թեկնածուի ընտրությունը, և ինչքանով է պարոն Մանուկյանը ժողովրդի թեկնածու: Երբ մենք արձանագրում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունները մշտապես կեղծվել են, ընդ որում, այդ կեղծիքներին մշտապես մասնակից են եղել իմ նշած երեք կուսակցությունները՝ տարբեր ժամանակներում կազմելով իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիաներ, գիտենք, որ գործ ունենք, ըստ էության, ընտրություն կեղծող իշխանությունների հետ: Հետևաբար, գալիս է հարցի պատասխանը, թե ինչու է իրենց համար սկզբունքային, որ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացում տեղի ունենա, այլ օր ատաջ վարչապետը փոխվի»,- նշեց նա:Էդուարդ Աղաջանյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող կոնսոլիդացնել հանրությանը: Նա այդ կարծիքին է հանգել՝ հանրային տրամադրությունները վերլուծելով:

«Երեկվա հանրահավաքի նկատմամբ հանրային արձագանքն առնվազն միանշանակ չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով եռակողմ համաձայնագրին՝  Աղաջանյանը նշեց՝ նաև Վազգեն Մանուկանն է համաձայնել, որ համաձայնագիրը փոփոխման ենթակա չէ:

«Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող է իրականացնել միայն ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը, մասնավորապես` լեգիտիմ առաջնորդը: Ուզենք թե չուզենք, այս պահին այդ լեգիտիմ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:

Առնչվող Նորություններ

Ադրբեջանը կարող է վաճառել ռուսական գազը և առաջ տանել իր շահերը, իսկ Հայաստանը չի կարո՞ղ. Սիմոնյան

Ադրբեջանը կարող է վաճառել ռուսական գազը և առաջ տանել իր շահերը, իսկ Հայաստանը չի կարո՞ղ. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «աբսուրդային» է անվանել Բաքվի արձագանքն ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը։ Սիմոնյանի խոսքով՝  Ադրբեջանի դիրքորոշումը, որը...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի

Ալեն Սիմոնյանը հայտնել է Երևանի և Բաքվի խորհրդարանական պատվիրակությունների հաջորդ հանդիպման օրը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ...

ՀՀ իշխանությունները միտումնավոր քանդում են հարաբերությունները ՌԴ-ի հետ. Լավրով

ՀՀ իշխանությունները միտումնավոր քանդում են հարաբերությունները ՌԴ-ի հետ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները միտումնավոր քանդում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։...

Մեր պահանջը չկատարելու դեպքում կոչ ենք անելու հավաքվել Ազգային ժողովի դիմաց. Արամ Սարգսյան

«Միասին» շարժումն ԱԺ ուժերին կոչ է արել Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնել

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմել է ԱԺ երեք խմբակցություններին և առաջարկել անկախ պատգամավորներին կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել վարչապետ Նիկոլ Փաշինյանին...

Ադրբեջանը կարող է վաճառել ռուսական գազը և առաջ տանել իր շահերը, իսկ Հայաստանը չի կարո՞ղ. Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի
Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը փորձում է ներկայացնել որպես ռազմական կառույց. Monument watch
ՀՀ իշխանությունները միտումնավոր քանդում են հարաբերությունները ՌԴ-ի հետ. Լավրով
Արցախի բնակիչների հայրենադարձությունն այս պահին անհնար է. Սամվել Շահրամանյան
Հաղարծին վանքի լուսանկարը Wiki Loves Monuments-ի եզրափակիչ փուլի լավագույններից է
ՄԻԵԴ-ն ընդունել է Արմեն Աշոտյանի և Արթուր Դանիելյանի գանգատները
Երևանում ջազմեն Արմեն Թութունջյանի 80-ամյակին նվիրված համերգ կանցկացվի
ՔԿ-ն ծննդկան Մերի Գրիգորյանի մահվան գործով «Վանաձոր» ԲԿ-ի 3 բժշկի մեղադրանք է առաջադրել
ՀՀ տեսչական մարմինը Բելառուսի կողմից գինու արգելքից հետո ստուգումներ կիրականացնի

Ադրբեջանը կարող է վաճառել ռուսական գազը և առաջ տանել իր շահերը, իսկ Հայաստանը չի կարո՞ղ. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «աբսուրդային» է անվանել Բաքվի արձագանքն ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը։ Սիմոնյանի խոսքով՝  Ադրբեջանի դիրքորոշումը, որը...

Կարդալ