«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։ Համաձայնագրի կնքմամբ կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:
Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը: Այն ներառում է հետևյալ հիմնական կանոնակարգող պարտավորությունները.
-առավել բարենպաստ ռեժիմի պահպանում ապրանքների առևտրի նկատմամբ՝ ՍԱԳՀ I հոդվածի իմաստով;
-մաքսային վճարների սահմանափակում՝ մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքով;
-ՍԱԳՀ XI և XIII հոդվածներին համապատասխան կողմերին իրավունք տալ՝ կիրառելու սահմանափակումներ և արգելքներ;
-դրույթներ՝ ուղղված կողմերի համագործակցության զարգացմանը և տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում առևտրում առաջացող խոչընդոտների նվազեցմանը;
-մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պաշտպանության տրամադրում և պահպանության ապահովում;
-ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման իրավունք՝ տեղական արտադրողի շահերի պաշտպանության նպատակով:
Հիշեցնենք, որ համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների Սերբիայի Հանրապետության հետ առևտրային ռեժիմի մոտարկման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» №6 որոշման հիման վրա:
Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: