Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է արել, նշելով, որ Բաքուն չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը կարգավորող պայմանագիր և նոր պահանջներ է ներկայացնում:
Ըստ Մ. Մինասյանի, ռուսական կողմը դեռևս նոյեմբերի 9-ին ՌԴ խաղաղապահների տեղակայման մասին եռակողմ պայմանագիր է պատրաստել: Հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, բայց այն պատրաստ չէ ստորագրել Ադրբեջանը:
Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 3 լրացուցիչ կետ է առաջ քաշում, որոնք, ըստ նրա, ցանկանում է տեսնել խաղաղապահների գործունեությունը կարգավորող պայմանագրում կամ դրա բաժնում:
«Հայկական ոչ մի զորք չպետք է լինի Արցախում. ո՛չ ՀՀ զինված ուժերը, ո՛չ Արցախի ՊԲ-ն:
Արցախ այցելող Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերը պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ:
Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի և խաղաղապահների հետ համաձայնեցված կերպով:
Հ․ Գ․- Ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորովին այլ բան։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ»,-մասնավորապես նշել է Մինասյանը: