Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նոր գրառում է արել Telegram-ի իր ալիքում, որում, մասնավորապես, նշել է.
«Իմ տեղեկություններով՝ Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում փաստաթղթերի մի փաթեթի շուրջ, որը պետք է ստորագրի Հայաստանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց:
Փաթեթի մեջ հակաթուրքական քաղաքականություն չվարելու Հայաստանի պարտավորվածությունն է: Հայաստանը պարտավոր է հրաժարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացներից, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված Սփյուռքի գործողություններից»,-ընդգծել է Մ. Մինասյանը:
Վերջինս նշել է նաև տարածքային պահանջների բացառման մասին փաստաթղթերի ստորագվելու մասին:
«Կարևոր է չմոռանալ, որ վերը նշված գործընթացն ադրբեջանական կողմին տնտեսական նշանակության սահմանամերձ տարածքներ հանձնելու և Մեղրիով պանթյուրքիստական միջանցքը գործարկելու բանավոր պայմանավորվածությունների ամրագրմանը զուգահեռ է ընթանում»,-հավելել է նա: