Լենա Նազարյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

ԱԺ «Իմ Քայլը» դաշինքից Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը դարձավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ:  Այս մասին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որը ժամանակավորապես կատարում է հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները` դրա ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հեռացվելուց հետո:

Նշենք, որ Լենա Նազարյանը փոխարինեց  դաշինքից դուրս եկած մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Վերջինս դուրս էր եկել «Իմ Քայլը» խմբակցությունից։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ Նաիրա Զոհրաբյանին զրկել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ էլ, ըստ իշխող ուժի, պատգամավորն անհարկի արտահայտություններ է գրել․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու, եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»

Այս գրառումն էլ հիմք դարձավ, որ նա զրկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 

 

Առնչվող Նորություններ

ԶԼՄ-ն հայտնել է Գյումրու ռուսական ռազմաբազայում զինծառայողի մահվան մասին

ՌԴ ԱԳՆ-ն Գյումրիի 102-րդ ռազմաբազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիք

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին TACC-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով...

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չհստակեցնելով պատճառները, տեղեկանում ենք Միլիտոնյանի ֆեյսբուքյան էջից։...

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ․ ԶԼՄ

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ․ ԶԼՄ

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում...

Մահացել է Կարեն Ենգիբարյանը. նա օգնել էր փրկել Crocus-ի ահաբեկչության տուժածներին

Մահացել է Crocus-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց փրկելու շտապած հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից։ Ենգիբարյանը մարդկանց դուրս...

Կարդալ