Պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել ՌԴ-ում։
Սահակյանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1999-2002 թվականներին, Ռուսաստանի նախագահի հրամանագրով 2002 թվականին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 14-ի հրամանգրով Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ ՊՆ փոխնախարար։