ԱԺ նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց։
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ խցանումների պատճառով պատգամավորները չեն հասցրել խորհրդարան հասնել։
«Այսօր քվեարկությունների շարքում ունենք Սահմանադրական օրենք, և քանի որ մեր որոշ պատգամավորներ նաև ճանապարհային խցանումների պատճառով չեն հասցրել խորհրդարան հասնել, խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ընդմիջում հայտարարեց։