ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կուսակցության մի քանի պատգամավորներ անցյալ շաբաթ այցելել են Սյունիքի մարզ։ Եղել են Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև արդեն սահմանամերձ դարձած Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Այսօր Սյունիքը վտանգված է նաև Սիսիանի հատվածում։ Իսկ ամենավտանգավորը Շուռնուխն է՝ ճանապարհի 4․5 կմ-ն ադրբեջանական է։ Փաստորեն, մի հատ մտնում ես Ադրբեջան, դուրս ես գալիս, նորից ես մտնում հայկական տարածք։ Կրակի տակ ես հայտնվում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։