Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Новости-Грузия»-ն, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ հանդիպման ընթացքում Արա Այվազյանը և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին քննարկել են Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ընթացիկ օրակարգն ու հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: