Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կիրակի ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այնտեղ կայանալիք բանակցություններից հետո նախատեսում է այցելել նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա։
Վայրէջք կատարելով Բաքվում՝ Զարիֆը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ երկուշաբթի նախատեսված բանակցությունների օրակարգում Արցախն է և այլ հարցեր։
«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ «Հյուսիս- հարավ» և «Հարավ-արևմուտք» տրանսպորտային միջանցքների գործարկման հետ կապված հարցեր», – հայտարարել Է Զարիֆը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։