Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը «Հ1»-ի հեռուստաեթերում խոսել է նախարարության ծրագրերի մասին։
Նա մասնավորապես ասել է, որ առաջիկայում նախատեսվում է ձևավորել սոցիալական օգնականի ինստիտուտ, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիները, այսինքն՝ հաշմանդամներ, ծերեր, երեխաներ, մարդիկ, որոնք սոցիալական կյանքին ինտեգրվելու խնդիրներ ունեն, ունենան օգնականներ՝ օրվա գործունեության ընթացքում իրենց ուղեկցելու համար։
Արդյոք կաշխատի՞ այս ինստիտուտը, նախարարը կարծում է՝ այո։
«Այս տարվա բարեփոխումների ընթացքում այդ ինստիտուտը կաշխատի՛»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 27-ի նիստում հաստատեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշում։
Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների և քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր և միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը։
«Մենք առաջարկում ենք, որ պետական ամենամեծ ենթակառուցվածքը՝ «Հայփոստը», որն ունի 850 բաժանմունք ՀՀ տարածքում, կարողանանք օգտագործել այս նպատակով»,- ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Փաշինյանն առաջարկեց մեկ միասնական նախագծով հանդես գալ։
Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին և դրանց կառուցվածքային մոդելի արդյունավետության բարձրացմանը, լիարժեք կայացմանը։