ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությանը:
Վ. Հովակիմյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը չստորագրելու որոշմանը, հայտարարել է, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն: Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն: Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»,-գրել է Է. Մարուքյանը: