ԱՄՆ զինծառայողները Հասեկե նահանգում գտնվող իրենց ապօրինի ռազմաբազայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 զինյալ են տեղափոխել Դեր Զոր նահանգի անապատ, հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալության զրուցակիցների տվյալներով ՝ ահաբեկիչներին դուրս են բերել երկու ուղղաթիռներով։
Հունվարին հաղորդվել էր, որ ամերիկացի զինվորականները ԻՊ-ի 70 գրոհայինի են տեղափոխել բանտից իրենց բազա:
ԱՄՆ-ի բանակը և «Սիրիական ժողովրդավարական ուժերի» արաբա-քրդական զինված կազմավորումներն ապօրինի վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արեւելքում Դեր Զոր, Հասեկե և Ռաքքա նահանգներում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի եւ գազի խոշորագույն հանքավայրերը:
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս ամերիկյան զինվորականների ներկայությունն իր տարածքում անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի անթաքույց գողության նպատակով: