Իրանը հրաժարվել է առաջիկա շաբաթներին միջուկային գործարքի շուրջ անմիջական բանակցություններ անցկացնելու վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի առաջարկությունից, հաղորդում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան արևմտյան դիվանագետի:
Դիվանագետների խոսքով ՝ Իրանում ցանկանում են սկզբում երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ն հանդիպումից հետո կհանի որոշ պատժամիջոցներ: Նրանք հավելել են, որ Իրանի հրաժարումը «չի սպանել առաջիկա ամիսներին ուղղակի բանակցությունների բոլոր հույսերը», և որ Թեհրանի այդ քայլը կարող է «ապագա բանակցությունների վրա ազդելու լծակներ ստանալու փորձ լինել»: