Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը բարձր են գնահատել ադրբեջանական և թուրքական բանակների զորատեսակների փոխգործունակության բարելավումը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում կատարելով երկրի Պաշտպանության նախարարությանը, երկու երկրների զինված ուժերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունների շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեսազանգ:
Նախարարները կարևորել են կապի միասնական համակարգերի կազմակերպումը և զորքերի միջև ավտոմատացված վերահսկողությունը, ինչպես նաև այս ոլորտում համատեղ գործողությունների շարունակումը:
Նրանք բարձր են գնահատել ադրբեջանական և թուրքական բանակների բոլոր տիպի զորքերի փոխգործունակության բարելավումը, համատեղ օպերատիվ պլանների մշակումը, ստորաբաժանումների միջև մարտական փոխգործակցության աճը և այլ գործողություններ: