Գերիների հարազատները Շիրակի մարզն ամբողջությամբ պարալիզացրել են։ Այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա հայտնեց, որ ծնողները դեռ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպելու պայմանավորվածություն ունեին։ Հանդիպումը, սակայն, տեղի չի ունեցել։
Սոֆյա Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կհանդիպի Շիրակի մարզի ճանապարհները փակած գերեվարվածների հարազատների հետ։
Հիշեցնենք, որ գերիների հարազատները առավոտից փակել էին Երեւան–Գյումրի միջպետական ճանապարհը։ Նրանք պատասխան են պահանջում, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր։
Մանրամասները՝ տեսանյութում․